close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ դեսպանը պաշտպանում է հակաժողովրդականությունը, բռնատիրությունը, անօրինակությունը․ Գեղամ Մանուկյան

Քաղաքական

4 Հուլիսի 2022, 12:20
 ԵՄ դեսպանը պաշտպանում է  հակաժողովրդականությունը, բռնատիրությունը, անօրինակությունը․ Գեղամ Մանուկյան

Ժողովրդավարությունից, առաջադիմությունից խոսող՝ Հին աշխարհը ներկայացնող միության դեսպանատունն անցած ամիսներին, անցած տարիների ընթացքում իր լռությամբ այս շենքը վերածել է ամոթի շենքի։ Իրականում այն գաղափարները, որ ուներ ԵՄ-ն, այս դեսպանատան միջոցով բռնաբարվում են Հայաստանում՝ աչք են փակում բոլոր անօրինակությունների, քաղաքական հետապնդումների, դատարանների դեմ հարձակումների վրա․ ԵՄ դեսպանատան առջև «Դիմադրություն» շարժման բողոքի երթ-ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Վստահաբար, այս դեսպանատան շենքից այսօր Բրյուսել ուղարկելու են հաղորդագրության, թե Հայաստանի քաղաքացիները փողոցում գործողություն էին իրականացնում դեսպանատան դիմաց, բայց հետաքրքիր է, թե ինչ պետք է գրեն՝ ի՞նչ պատճառով են ՀՀ արժանապատիվ քաղաքացիներն ամոթ ասում ԵՄ դեսպանին»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ դեսպանատան աշխատակիցներն ազնիվ կգտնվեն և իրենց զեկույցում հստակ կնշեն, որ Հայաստանի քաղաքացիներն ամոթ են ասում, որովհետև ԵՄ դեսպանը Հայաստանում պաշտպանում է հակաժողովրդականությունը, բռնատիրությունը, անօրինակությունը։

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica