Մտորումներ Ազգային գաղափարախոսության մասին. Արթուր Թովմասյան
Քաղաքական
4 Հուլիսի 2022, 11:35

Մտորումներ Ազգային գաղափարախոսության մասին
Յուրաքանչյուր կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող Ազգ, ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատևման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրև տվյալ Ազգի գաղափարախոսություն: Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում: Առանց այդ գաղափարախոսության` որևէ Ազգ կենսունակ չէ ազգերի գոյության պայքարում: Առանց դրա, նա դառնում է պատեհապաշտ` գործելակերպի մեջ անսկզբունք, նպատակի և անելիքի մեջ չկողմնորոշվող և, հաճախ, իբրև դեպքերի խաղալիք, դուրս է մնում պատմության ասպարեզից. վկա` Ազգերի գոյապայքարը: Այդ է ցույց տալիս նաև մեր պատմությունը, որի արյունոտ ու արցունքոտ էջերից շատերը արդյունք են սեփական գաղափարախոսության բացակայության և օտար արժեքների, ուսմունքների ազդեցության:
Իմ կարծիքով, Ազգային գաղափարախոսությունը` իբրև Ազգային գաղափարների համակարգ, իբրև Ազգի առաքելության իմաստաբանություն, գոյություն ունի ի սկզբանե, Ազգի ծնունդի հետ, և խնդիրը ո՛չ թե այն ստեղծելը, այլ` ճանաչելը, հայտնագործելն է:
Այդուհանդերձ, Ազգային գաղափարախոսությունը մեկ ամբողջական փաստաթուղթ չէ և ներառում է գաղափարական մի շարք համակարգեր, որոնք թեև ժամանակների ու շոշափվող հարթությունների առումով տարբեր են, բայց էաբանորեն նույնն են:
Հայկական գաղափարախոսության մեջ առկա են և՛ Այբուբենը, և՛ Էպոսը, և՛ հայոց Աստվածաճանաչողությունը, և՛ Ցեղակրոնությունը, և՛ Տարոնականությունը... և՛ ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք ունենալով իրենց ուրույն տեղը գաղափարախոսության մեջ` ամբողջացնում են այն:
Թերահավատների համար ասեմ, որ անպայմանորեն կան ընդհանրական գաղափարներ և արժեքներ /Հայրենիք, անկախություն, լեզու, մշակույթ, ընտանիք և այլն/ բոլոր այն հայորդիների համար, որոնք շատ թե քիչ պարտավորվածություն են զգում Ազգի և Հայրենիքի հանդեպ: Իսկ Ազգային գաղափարախոսությունը, մեկ այլ ձևակերպմամբ, այդ ընդհանրական` Ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգն է:
Մեր ողբերգությունը նրանում չէ՛, որ աշխարհը չի ճանանչում Հայ Ազգին, ողբերգությունը նրանում է, որ հենց մենք մեզ չենք ճանանչում որպես Ազգ: Ու ասեմ ավելին, լինելով այդպիսին դարեր ի վեր բողոքում ենք անցյալից ու խորապես մեղանչում ենք թե՛ մեր ապագայի, և թե՛ աշխարհի մարդկության առջև։ Մենք որպես Ա՛զգ, պարտավոր ենք աշխարհին և մարդկությանը տրամադրելու մեր լավագույնը, ինչի պակասը մենք երբեք չենք ունեցել որպես Ազգ։
Հ.Գ. Նայելով այսօրվա մեր իրականությանը եզրակացությունս մեկն է` Ազգային կրթության մեջ է մեր փրկությունը:
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
9 Օգոստոսի 2022, 22:18
9 Օգոստոսի 2022, 22:46
9 Օգոստոսի 2022, 23:06
9 Օգոստոսի 2022, 23:28
9 Օգոստոսի 2022, 23:40
10 Օգոստոսի 2022, 00:02
10 Օգոստոսի 2022, 00:07
10 Օգոստոսի 2022, 09:13
10 Օգոստոսի 2022, 09:38
10 Օգոստոսի 2022, 10:11
10 Օգոստոսի 2022, 10:25
10 Օգոստոսի 2022, 10:36
7 Օգոստոսի 2022, 13:28
7 Օգոստոսի 2022, 14:08
7 Օգոստոսի 2022, 14:30
7 Օգոստոսի 2022, 14:50
7 Օգոստոսի 2022, 15:13
7 Օգոստոսի 2022, 15:27
7 Օգոստոսի 2022, 15:49
3 Օգոստոսի 2022, 00:01
7 Օգոստոսի 2022, 16:16
3 Օգոստոսի 2022, 08:09
7 Օգոստոսի 2022, 16:45
3 Օգոստոսի 2022, 08:30
11 Հուլիսի 2022, 10:34
15 Հուլիսի 2022, 08:20
19 Հուլիսի 2022, 16:11
24 Հուլիսի 2022, 16:05
28 Հուլիսի 2022, 22:54
2 Օգոստոսի 2022, 21:59
7 Օգոստոսի 2022, 13:28
11 Հուլիսի 2022, 10:40
15 Հուլիսի 2022, 08:40
19 Հուլիսի 2022, 16:38
24 Հուլիսի 2022, 16:30
28 Հուլիսի 2022, 22:45
5 Մարտի 2022, 13:54Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...