close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը ձեզ նոր պատերազմ է բերում և նոր կորուստներ է բերելու՝ և՛ տարածքային, և՛ մարդկային. Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

1 Հուլիսի 2022, 22:25
 Նիկոլ Փաշինյանը ձեզ նոր պատերազմ է բերում և նոր կորուստներ է բերելու՝  և՛ տարածքային, և՛ մարդկային. Տիգրան Աբրահամյան

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում  Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով  կեղծ խաղաղության շրջանի մասին,   հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է փնտրում Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու համար։ Քաղաքական գործիչն այս հայտարարության մեջ տեսնում է երկու խնդիր։

«Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ նրանց բոլորին խաբել են, քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել է կեղծ խաղաղության օրակարգով։ Իսկ այսօր Փաշինյանը խոստովանում է, որ իր խաղաղության քաղաքական կուրսը տապալվել է։

Նոր պատերազմի մասին հայտարարում է մեկը, որը մինչև հիմա ԶՈՒ ԳՇ պետ չի նշանակել։ Այսինքն՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, գլխավոր գողծող կառույցի ղեկավար մինչև հիմա չի նշանակվել։ Հետո՝ նոր պատերազմի մասին խոսում է մեկը, ում նշանակած պաշտպանության նախարարը որևէ կապ չունի անվտանգության և պաշտպանության համակարգի հետ։

Նոր պատերազմի մասին խոսում է մարդ, որն, ըստ Սահմանադրության ռազամական գործողությունների ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն է՝ իր տեսակով անպատասխանատու և խաբեբա, որը մեկ անգամ արդեն մեր ժողովրդին տարել է ողբերգության»,-ասաց Աբրահամյանը։

Պատգամավորն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմի հայտարարությունով շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին, որպեսզի մեր երկիրը տանի նոր զիջումների ճանապարհով, ինչը տեսնում ենք և՛ Սյունիքի, և՛ Արցախի՝ Բերձորի հատվածքներում։

«Եթե իրականում պատերազմ է, արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է պատերազմի, արդյո՞ք այս ժողովուրդը, ում այս իշխանությունը խաբել է ՝ ասելով պատերազմ չի լինելու և կայունություն ու անվտանգություն ենք բերելու։Բայց հիմա ասում է՝ դա մեզանից կախված չէ և մեր գլխին նոր պատերազմ է կախված»,- նշեց քաղաքական գործիչը՝ իր խոսքն ուղղելով այն քաղաքացիներին, որոնք դեռևս չեզոք են իրենց պահում։

«Նիկոլ Փաշինյանը ձեզ նոր պատերազմ է բերում և նոր կորուստներ է բերելու՝  և՛ տարածքային, և՛ մարդկային»,- հավելեց նա։

Իսկ վերահաս պատերազմը կանխելու համար կա մեկ ճանապարհ ․ «Այս իշխանությանը դուրս շպրտելն է, այլ տարբերակ չկա»։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica