Մի գիշեր հանկարծակի կսկսենք. Էրդողան սպառնացել է Սիրիային
Տարածաշրջան

Մի գիշեր ռազմական գործողությունը կարող է անսպասելի սկսվել․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Գործողությունը (հյուսիսային Սիրիայում) կարող է անսպասելիորեն սկսվել մի գիշեր։ Այս հարցում շտապել պետք չէ։ Մենք արդեն գործում ենք այս տարածքներում՝ թե՛ Սիրիայի հյուսիսում, թե՛ հյուսիսային Իրաքում։ Մեզ համար ճիշտ ժամանակին էլ ավելի ուժեղ գործողություն կսկսվի»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu-ն:
Էրդողանը նաև ասել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ զրույցի ժամանակ բարձրացրել է Սիրիայի թեման։ «Եթե դուք զենք և զինամթերք եք մատակարարում ահաբեկիչներին, որոնք սպառնում են Թուրքիային, ապա ՆԱՏՕ-ի շրջանակներում ի՞նչ գործընկերության և համերաշխության մասին կարող ենք խոսել»,- նշել է նա։
«Bir gece ansızın gelebiliriz՝ Մենք մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ այնտեղ» արտահայտությունը Թուրքիայում սպառնալիքի նշան է։ Թուրքիան իր տարբեր (ռազմական) գործողություններից առաջ գրեթե մշտապես բարձր մակարդակով նման արտահայտություն է անում, որը նշանակում է սպասվող հարձակման ծրագրեր։