Դիմում եմ «Հայաստան» դաշինքին ընտրողներին՝ եկեք այստեղ և տեր կանգնեք ձեր տված քվեին. Հրանտ Ավետիսյան
Հասարակություն

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը տվեց իր հերթական՝ ոչինչ չասող հարցազրույցը մի բանի համար, որպեսզի փաստի, որ Բերձորը հանձնվում է: Երեկ հայտարարությամբ հանդես եկավ Արցախի, այսպես կոչված, նախագահը, նույն բանը կրկնեց, ասաց՝ Բերձորի հետ հույսեր չկապեք... Այս մասին ԱԺ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը:
«Սրանք հիմա, ԱԺ-ում հավաքված, որոշել են, որ պետք է ընդդիմադիր պատգամավորներին զրկեն իրենց մանդատներից և զբաղեցրած պաշտոններից: Ես այն հարյուրհազարավոր քաղաքացիներից մեկն եմ, որ իր ձայնը տվել է «Հայաստան» դաշինքին, հիմա դիմում եմ դաշինքին ընտրողներին՝ դուք եք այս մարդկանց լիազորել, որ ձեր անունից գան և ԱԺ-ում իրենց գործունեությունը ծավալեն, խնդրում եմ, եկեք այստեղ և տեր կանգնեք ձեր տված քվեին»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: