Ընդդիմությունը կարիք չունի մտնելու խորհրդարան, քանի օրակարգում Հայաստանի ազգային հարցերը չեն. քաղաքացի
Հասարակություն

Ընդդիմությունը ոչինչ չունի կորցնելու, որովհետև երբեք էլ կառչած չեն եղել պաշտոններից, և ինչպես ասացին, եթե պետք լինի, անգամ մանդատները վայր կդնեն․ Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:
«Ցավոք, այս ճակատագրական պահին, երբ Բերձորի հարցն է, Հայաստանի ու Արցախի հողերը մաս-մաս կորցնելու հարց է, նման օրակարգեր բերելը շատ անիմաստ է և մեզ համար վիրավորական, որ թույլ ենք տալիս նման օրակարգեր մտնեն ԱԺ»,- ասաց նա: