close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լարված իրավիճակ Մեղրիի մաքսակետում. քաղաքացիները փակել են այն

Քաղաքական

1 Հուլիսի 2022, 14:15
 Լարված իրավիճակ Մեղրիի մաքսակետում. քաղաքացիները փակել են այն

Քաղաքացիները և ներկրողները փակել են Հայաստանի հարավային՝ Մեղրիի անցակետը: Yerkir.am-ի աղբյուրների համաձայն՝ հայկական ավտոմեքենաները չեն կարողանում անցնել Իրանի սահմանը. իրանական կողմը 120 դոլար տուրք է սահմանել հայկական ավտոմեքենաների համար:

Հայկական կողմը պետք է թույլտվություն տա իրանական մեքենաներին, որպեսզի նրանք անցնեն չեզոք գոտի, վերաբարձում անեն հայկական բեռնատարների մեջ, սակայն այդ թույլտվությունը դեռևս չկա:

Հիշեցնենք, որ Իրանը, չեղյալ հայտարարելով 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, 2020 թ․ մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած  ավտոմեքենայից գանձելու է 120 դոլար: Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը հիշյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ հայկական կողմը, չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները, 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական մեքնենաներից և անցած տարվա սկզբից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը: 



Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica