close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանի զոհվելու մասին պաշտոնապես չհայտնեցին, բայց հետմահու պարգևատրեցին

Հասարակություն

1 Հուլիսի 2022, 12:45
 Զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանի զոհվելու մասին պաշտոնապես չհայտնեցին, բայց հետմահու պարգևատրեցին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Նշենք, որ Հրաչիկ Փիլիպոսյանը զոհվել էր Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից, սակայն այդպես էլ զինծառայողի զոհվելու մասին լուրը ՊՆ-ն պաշտոնապես չհայտնեց, հաղորդագրություն չտարածեց, այլ հաստատեց ԱԼՄ հարցումներին:

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica