close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երկնիշ» աճը և նիկոլական աճպարարությունը․ 7or.am

Հասարակություն

1 Հուլիսի 2022, 12:14
 «Երկնիշ» աճը և նիկոլական աճպարարությունը․ 7or.am

7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը կոմպլեքսներ ունի: Դրանցից մեկի անունը «երկնիշ տնտեսական աճ» է: Նա անպայման ուզում է վիճակագրորեն երկնիշ աճ արձանագրել, որպեսզի նմանվի կամ գոնե հետ չմնա իր գլխավոր ընդդիմախոսից:

ՀՀ պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիսի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տվյալները: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 10,2 տոկոսով: Այս տարվա մայիսին արձանագրված ՏԱՑ-ը նախորդ տարվա մայիսի ՏԱՑ-ի համեմատ ավելացել է 13 տոկոսով:

Այս ցուցանիշները Նիկոլին հնարավորություն են տվել թվային աճպարարության դիմել, թե բա փողոցային պայքարի օրերին երկնիշ տնտեսական աճ ենք արձանագրել: Սա Նիկոլի հերթական սուտն է: Հերթական մանիպուլյացիան:

Նախ նկատենք, որ ՏԱՑ-ը չպետք է շփոթել տնտեսական աճի հետ: Դրանք տարբեր բաներ են:

Ինչ վերաբերում է երկնիշ աճին, ապա այստեղ շատ պարզ բացատրություն կա: ՏԱՑ-ի ցուցանիշը դարձել է երկնիշ, քանզի գներն են աճում:

Ըստ նույն պաշտոնական աղբյուրների՝ սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար-մայիսին աճել է 7,7 տոկոսով: Այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունի գների աճ 9 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2021-ի հունվար-մայիսին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է եղել 9,6 տոկոսով, իսկ այս տարվա մայսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է նույն ինդեքսի աճ 5 տոկոսով:

Աճել են լայն սպառման ապրանքների գները, հատկապես սնունդը: Որոշ ապրանքատեսակների մասով ունենք երկնիշ գնաճ: Այս պայմաններում խոսել երկնիշ տնտեսական աճից «հեղափոխական» աճպարարություն է: Եթե Նիկոլի սիրտը երկնիշ կամ նույնիսկ եռանիշ տնտեսական աճ է ուզում, ապա իրենք կարող են գները եռանիշ բարձրացնել և հոպլյա՝ տնտեսության եռանիշ աճն ապահովված է:

Բարձր գնաճի պայմաններում բնական է, որ անվանական առումով ՀՆԱ-ն կարող է աճել, բայց դա իրական աճ չէ: Դա աճ է՝ ՀՀ քաղաքացիների վրա գնաճային հարկ դնելու և աղքատանալու պայմաններում: Մենք հիմա դրա ականատեսն ենք:

Իրական տնտեսական աճն արձանագրվում է այն դեպքում, երբ ունենք տանելի գնաճ (տարեկան 4 տոկոսի սահմաններում), շուկայում իրացված ապրանքների ու ծառայությունների ծավալի ավելացում, բնակչության վճարունակ պահանջարկի մեծացում: Մյուս բաները նիկոլություն են:

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica