close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՄՊԿ-ն». «Հրապարակ»

Մամուլի տեսություն

1 Հուլիսի 2022, 08:37
 «Ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՄՊԿ-ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բառի բուն իմաստով, անտերություն է․ այս մասին մեզ ահազանգում են կոմբինատի որոշ աշխատակիցներ։ Ասում են՝ կոմբինատի նոր ղեկավարությունն իր տեղում չէ, չեն տիրապետում մասնագիտական խնդիրներին, անխնա շահագործում են հանքը, սակայն՝ նվազագույն արդյունքներով, քանի որ մասնագետների լրջագույն խնդիր կա։ Մի խոսքով, անկառավարելի վիճակ է ստեղծվել, եւ մեր զրուցակցի բնորոշմամբ՝ «ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՄՊԿ-ն»։

Դեռ ամիսներ առաջ մենք գրել էինք, որ աշխատողները նամակով դիմելու են կոմբինատի բաժնետերերին, որպեսզի հետ բերեն նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, որը հմուտ հանքագործ է ու կարողանում էր ճիշտ կազմակերպել արտադրությունը։ Նրա ղեկավարման տարիներին կոմբինատից հանքանյութի արտահանումը հասել էր 22 մլն տոննայի, 1500 նոր աշխատատեղ էր հիմնվել, աշխատում էին կոմբինատին կից բոլոր ընկերությունները։ Սակայն աշխատակիցների խնդրանք-պահանջը մնացել է անարձագանք։

Հիշեցնենք, որ իշխանության ցուցումով Պոլոսկովի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, ապա ստիպեցին, որ պետական բյուջե չմուծված հարկերի անվան տակ վերականգնի վնասը՝ 15 մլրդ դրամ, սակայն, ԶՊՄԿ-ի աշխատակիցների համոզմամբ, բոլորը, այդ թվում՝ իշխանությունը, շատ լավ գիտեն, թե իրականում ով էր մեղավորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica