close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շվեդիայի դեսպանը հետաքրքրված է Գորիս համայնքով․ Առուշանյանն է ընդունել պատվիրակության անդամներին

Հասարակություն

30 Հունիսի 2022, 19:57
 Շվեդիայի դեսպանը հետաքրքրված է Գորիս համայնքով․ Առուշանյանն է ընդունել պատվիրակության անդամներին

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Քրիստինա Դանիելսոնին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին,  նշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Այցի շրջանակներում քննարկվել են համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ  համայնքի բնակավայրերում իրականացվում են ենթակառուցվածքների  բարելավմանն ուղղված զարգացման ծրագրեր, որի շնորհիվ  լուծվում են կարևոր խնդիրներ:

Շվեդիայի դեսպանը նշել է, որ մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում հետաքրքրություն կա և այցի շրջանակներում ուսումնասիրում են առկա խնդիրները, կարիքները՝ հետագայում ծրագրերի մշակման ու համագործակցության համար»,- նշված է հաղորդագրությունում:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica