ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ դիմակայությանը պատրաստվել է 2014 թվականից ի վեր. Սթոլթենբերգ
Քաղաքական

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ դիմակայության նախապատրաստություն է սկսել 2014 թվականին, ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում:
«Իրականում մենք պատրաստվում էինք Ռուսաստանի հետ դիմակայությանը արդեն 2014 թվականից, այդ պատճառով ուժեղացրել ենք ռազմական ներկայությունը դաշինքի արեւելքում, սկսել ենք ավելի շատ գումար ծախսել պաշտպանության վրա, ինչպես նաեւ հզորացրել ենք մեր ուժերի պատրաստվածության աստիճանը», - հայտարարել է նա: