close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատերը չգիտեն, որ «Թումո» կենտրոնը կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի ջանքերով. Առաքելյան

Հասարակություն

29 Հունիսի 2022, 12:51
 Շատերը չգիտեն, որ «Թումո» կենտրոնը կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի ջանքերով. Առաքելյան

Այսօր`հունիսի 28֊ին, Երևանում գործող «Թումո» «Երևան 42» ԱՆՎՃԱՐ հիմունքներով գործող ստեղծարար տեխնոլոգիաների դպրոցը ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն նորարարական տեխնոլոգիաների դպրոց֊համալսարանների շարքում։ Իմիջիայլոց, Ստենֆորդ և Բերկլի համալսարանը այդ հարյուրյակում ութերորդ տեղում է։

Ի դեպ, շատերը չգիտեն, որ «Թումո» կենտրոնը կառուցվել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով։

2007 թ.-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հանդիպում ունենալով Սեմ Սիմոնյանի հետ, քննարկել են Երևանում կառուցվող ստեղծագործական տեխնոլոգիաների երիտասարդական կենտրոնի հիմնադրման գաղափարը և ի վերջո համաձայնության գալով, իրականացրել ծրագիրը։ Ինչի համար անչափ շնորհակալ ենք և՛ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սեմ Սիմոնյանին, որ մեր հայ երեխաներին հնարավորություն տվեցին անվճար սովորել և զարգացնել իրենց գիտելիքները նման դպրոցում։

2015 թ.-ին, Սեմ Սիմոնյանի հրավերով, ՀՀ 2-րդ նախագահը այցելել է «Թումո» կենտրոն»։

Անուշ Առաքելյան

 

 Հնարավոր է սա 1 անձ և կանգնածը-ի նկարն է

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ և ներսումը-ի նկարն է

Հնարավոր է սա դրսում-ի նկարն է

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica