Թուրքիան կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Աշխարհ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի գրասենյակը հայտնել է, որ Թուրքիան այս շաբաթ Մադրիդում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշել է աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Reuters-ի հաղորդմամբ՝ Մադրիդում կայացած բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ բանակցություններից անմիջապես հետո։ Թուրքական կողմից փաստաթուղթը ստորագրել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Ֆինլանդիայի ղեկավարը հայտարարել է, որ ինքն ուրախ է ավարտել «թուրքական» փուլը դաշինքին անդամակցելու ճանապարհին։