close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերձորի հանձնումը կանխված չէ․ Նաիրի Հոխիկյան

Հասարակություն

29 Հունիսի 2022, 11:09
 Բերձորի հանձնումը կանխված չէ․ Նաիրի Հոխիկյան

Երբ ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին ու գործընկերներին Բերձորի (Լաչին) համար նվիրումի ու որոշակի հաջողություններ արձանագրելու համար, դա ամենեւին չի նշանակում, որ Բերձորին այլևս վտանգ չի սպառնում։

Մարդիկ ամեն ինչ հասկանում են սև կամ սպիտակ' ուրախանալով կամ ողբալով որևէ լուրի համար։

Բերձորի հանձնումը կանխված չէ, և եթե շատ անկեղծ, ես մեծ հույսեր էլ չունեմ, թե հիմա կկարողանանք կանխել։ Նիկոլ Փաշինյանը այնպիսի կետի է հասցրել, որտեղից հետդարձը աղետալի հետևանքների է բերելու։ Նա առանց որևէ ցավի թշնամուն տալիս է այն, ինչ ուզում են, և նրա համար հայրենի հողը զրո արժեք ունի, ինչպես որ ինքը զրո արժեք ունի հայրենի հողի համար։

Բայց մենք պետք է պայքարենք մեր հնարավորությունների սահմանում, հարցը բարձրացնենք տարբեր հարթակներում, դարձնենք քաղաքական օրակարգ և գուցե կարողանանք մարտավարական որոշակի խնդիրներ լուծել' ժամկետների հետաձգում, պայմանների փոփոխություն և այլն։
Խնդրում եմ, մի կարդացեք հիմար ու մանիպուլյատիվ մարդկանց մեկնաբանությունները կամ իրենց էջերում իմ գրածների արձագանքը։ Նրանք տեսնում ու հասկանում են այն, ինչ իրենց ձեռնտու է, որպեսզի նախ մարդկանց թևաթափ անեն, ապա նաև կարողանան վարկաբեկել այլոց։

Պետք է իրատես լինել ու փորձել առաջ շարժվել' առանց պատրանքների, բայց նաև առանց հուսալքության։


Նաիրի Հոխիկյան

Լրագրող, փորձագետ

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica