2020-ի հուլիսյան մարտերին բանակն ամենամարտունակն էր, 44-օրյայի ժամանակ՝ ոչ. Փաշինյանի հակասությունները
Հասարակություն

Երեկ օնլայն ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայոց բանակի մասին՝ մեղադրելով, որ նախկինում ոչինչ չի արվել, լրտեսության և դավաճանության բազմաթիվ դեպքեր են բացահայտվում իրար հետևից:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո, երբ 50-ից ավելի զինվորականներ մեդալներ և շքանշաններ ստացան, Փաշինյանն իր ելույթում արձանագրեց, որ ևս մեկ անգամ փաստվեց՝ Հայոց բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: