close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռնփակ ռեժիմով

Քաղաքական

28 Հունիսի 2022, 14:53
 «Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռնփակ ռեժիմով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց «Սիլվայի գործով» քննությունը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը երկրից ժամանակավորապես բացակայելու միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը քննելու է օրվա վերջում։ Դատարանը պատրաստվում էր շարունակել ապացույցների հետազոտումը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ միջնորդություն ունի, որի բավարարման արդյունքում դատարանը կարող է հանգել նրան, որ հրապարակայնորեն չի կարող հետազոտել գործի հիմքում ընկած ապացույցները։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի կարծիքով՝ հրապարակվելիք ապացույցներն այդ միջնորդության հետ կապ չունեն։

Նշենք, որ խոսքը նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի հավաքագրած ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդության մասին է։

Դատավորը որոշեց անդրադառնալ միջնորդությանը Արմեն Գևորգյանի միջնորդությունը քննարկելուց առաջ։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ նախագահող դատավորը շարունակում է խախտել քրեադատավարական իրավունքի նորմերը։ Պաշտպան Խուդոյանը հայտարարեց, որ դատավորի գործողություններից տպավորություն է ստեղծվում, որ նա արդեն իսկ կողմնակալ մոտեցում ունի ներկայացվելիք միջնորդությունների նկատմամբ։ Նա հիշեցրեց դատավորին, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված անթույլատրելի ապացույցները գործում չեն կարող օգտագործվել։

Պաշտպանական կողմը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգիրքը ենթադրում է, որ ապացույցը չի կարող հանրային դառնալ, եթե այն անթույլատրելի է։ Ի վերջո, պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց «իրեղեն» ապացույցները հետազոտել դռնփակ դատական նիստում։ Դատարանն անցավ դռնփակ ռեժիմին։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica