close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին ընտրեց դատավորներ

Քաղաքական

28 Հունիսի 2022, 14:45
 ԱԺ-ն Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին ընտրեց դատավորներ

ՀՀ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին:

ԱԺ արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկություններից հետո արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 68 պատգամավոր: Լիզա Գրիգորյանն ու Կարեն Թումանյանը չէին ստացել ոչ մի «կողմ» ձայն, Լիպարիտ Մելիքջանյանը ստացել էր 68 «կողմ» ձայն:

Երկրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Լուսինե Ավագյանի, Գևորգ Գյոզալյանի, Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել էր 67 պատգամավոր, որոնք բոլորն էլ  քվեարկել էին Գևորգ Գյոզալյանի օգտին:

Երրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի, Աղասի Մկոյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցած 67 պատգամավորները «կողմ» են քվեարկել Արթուր Դավթյանին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica