close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի անկախութեան նուիրուած միջոցառում Սան Ֆրանսիսկոյի «Խաչատրեան» սրահում

Հասարակություն

28 Հունիսի 2022, 14:18
 Հայաստանի անկախութեան նուիրուած միջոցառում Սան Ֆրանսիսկոյի «Խաչատրեան» սրահում

Յունիսի 12-ին Հայաստանի անկախութեան 104-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցաւ միջոցառում և հրապարակային հանդիպում Սան Ֆրանսիսկոյի «Խաչատրեան» սրահում:

Օրուայ բանախօսն էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանը:

Միջոցառման ներկայ էին Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական Եկեղեցւոյ Հայր Սմբատ Սապունճեան, հոգեւորականներ, Արեւմտեան Միացեալ Նահանգների կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատուրեան և կենտրոնական կոմիտէի անդամ՝ Խաչիկ Թազեան, Սան Ֆրանսիսքոյի Քրիստափոր Կոմիտէի ներկայացուցիչ Աբրահամ Փանոսեանը: Միջոցառմանը ներկայ էին նաև համայնքի զգալի թուով անդամներ եւ ներկայացուցիչներ:

Սկզբում օրուայ հանդիսավար՝ Վարանտ Գասպարեանը բացման խօսքով և ներկաներին բարի գալուստ մաղթելով բացուած յայտարարեց միջոցառումը և ապա ներկայացրեց Խաժակ Մկրտիչեանին:

Խաժակ Մկրտիչեանը զուգահեռներ գծեց առաջին հանրապետութեան անկախ Հայաստանի եւ այն իրողութիւնների միջև, որոնց դէմ յանդիման է Հայաստանն այսօր «թաւշեայ յեղափոխութիւնից» եւ 44-օրեայ պատերազմից յետոյ:

Նա անդրադարձաւ ՀՅԴ-ի դիրքորոշումներին, նպատակներին ու ձեռքբերումներին, բողոքի ցոյցերին և Հայաստանում համատարած դիմադրութեան շարժման ձեւաւորմանը: Նա եւս մէկ անգամ հաստատեց, որ ընդդիմութեան նպատակն է խափանել հողային եւ քաղաքական կապիտալի յետագայ զիջումների վնասակար եւ անշրջելի ուղին` խաղաղութեան դիմաց, որը պարտադրւում է Հայաստանի հարեւանների եւ մի շարք տարածաշրջանային ու միջազգային ուժերի կողմից, երբ գործող վարչակարգը չի կարող կամ չի ցանկանում քայլեր ձեռնարկել հակառակ ուղղութեամբ:

Այնուհետեւ տեղի ունեցաւ համապարփակ հարց ու պատասխան, որտեղ բանախօսը անկեղծ եւ թափանցիկ մթնոլորտում պատասխանեց ներկաների հարցերին:

Օրակարգ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica