close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստում է խոշոր զիջումների. Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

28 Հունիսի 2022, 10:48
 Իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստում է խոշոր զիջումների. Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է շարժվել խաղաղության օրակարգով և Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ձևավորում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ։ 

Առաջին, Փաշինյանը փաստացի ասում է, որ իր հռչակած քաղաքական օրակարգը՝ «խաղաղության դարաշրջանը» փլուզվել է և մեր քաղաքացիներին տված առանցքային խոստումը չի կարող կատարել։

Երկրորդ, Փաշինյանն ասում է, որ գլխավոր շտաբի պետի բացակայության, պաշտպանության ոչ կոմպետենտ նախարարի առկայության և անպատասխանատու գերագույն գլխավոր հրամանատարի պայմաններում մեզ նոր պատերազմ է սպասվում։

Ես, իհարկե, հակված եմ կարծելու, որ իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստում է նոր՝ խոշոր զիջումների, բայց չեմ էլ բացառում, որ մի փուլում Հայաստանը կստանա և կորուստներ և նոր պատերազմ»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica