close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»

Մամուլի տեսություն

28 Հունիսի 2022, 09:06
 Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրության մի մասի հրապարակումից անցել է մեկ շաբաթից ավելի, սակայն վերջինս հրաժարական չի տվել, և քրեական գործ էլ հարուցված չէր գոնե երեկվա դրությամբ: Այս օրերին ավելի շատ քննարկվեց զրույցի ձայնագրման «բարոյականության» թեման, քան առերևույթ հանցանքի գործոնն ու, ընդհանրապես, անկախ դատական համակարգի մասին իշխանությունների հայտարարությունների և իրականության տարաբևեռությունը: Օրինակ՝ զրույցի ժամանակ Ջհանգիրյանն ասում է, թե «ես սաղ փակել եմ, էս պահին որևէ բան չի գնում, սկսած Վահագի գործից»: Իսկ ո՞վ է այդ «Վահագը»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, խոսքը Վահագն Աբգարյանի մասին է, որն ավելի շատ հայտնի է որպես «Ալավերդցի Վահագ»: Իսկ Ջհանգիրյանը խոսում է Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրգործի մասին, որով նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Մասնավորապես, ըստ գործի, Վարդազարյանը, լինելով ԲԴԽ նախագահ, դիմել է դատավոր Անդրանիկ Սիմոնյանին, որպեսզի վերջինս կալանքից ազատի «Ալավերդցի Վահագնին»: Սակայն այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Բանն այն է, որ այդ գործը հարուցվել է Ջհանգիրյանի ու Վարդազարյանի զրույցից մոտ երկու ամիս անց:

Այսինքն, Ջհանգիրյանը ոչ միայն խոստովանում է, որ գործեր է «փակել տալիս», այլև խոսում է «ապագայի» քրգործի մասին: Ու առնվազն տարօրինակ է, որ նա այդքան լավ ծանոթ է եղել նույնիսկ հետագայում հարուցվելիք գործին: Ճիշտ է, հետո նա փորձեց արդարանալ, թե «կուտ է տվել», սակայն դեռ պետք է հասկանալ, թե որ հայտարարությունն է ավելի շատ «կուտ»՝ բուն զրույցի՞ խոստովանությո՞ւնը, թե՞ Հանրայինի հարցազրույցի «արդարացումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica