Ի՞նչ կապ է ունեցել Ապարանի սպանությունների հետ փոխմարզպետի հորեղբոր տղան. պատմում է սպանվածի եղբայրը
Քաղաքական

Այս գործը պետք է արդար դատաքննության արժանանա, բայց հիմա մենք տեսնում ենք, որ մեղավորները ձերբակալված չեն, ցուցմունքները տրված են, բայց ես չգիտեմ, թե ինչու ընթացք չի տրվում այդ ցուցմունքներին. Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց օրեր առաջ կատարված ողբերգության հետևանքով զոհված Համիկ Միքայելյանի եղբայրը՝ Հայկ Միքայելյանը:
Նա մանրամասներ պատմեց կատարվածի մասին` ինչից է սկսվել, ով է մեղավոր, և ովքեր են ականատեսները:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 7 քաղաքացի, որոնցից 4-ը մահացել են։
Politik.am-ը հայտնեց, որ սպանությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով. տուժածները բացասական կարծիքներ էին հայտնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ինչը դուր չի եկել ՔՊ-ամերձներին, որոնք կրակել էին երիտասարդների վրա։ Կրակողներից էին նաև ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, սակայն սպանությունից հետո իշխանական թևն ամեն կերպ փորձում է հերքել նրանց մասնակցությունը։
Սպանվածների հարազատներն այսօր իրենց ակցիայի ժամանակ հաստատեցին սպանությանըջ ՔՊ-ականների մասնակցության փաստը։