close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարօրինակ է, որ 1 հոգի է ձերբակալվել, բոլոր մեղավորները պետք է պատասխան տան. Նիգավանում սպանվածի հայր

Քաղաքական

25 Հունիսի 2022, 12:03
 Տարօրինակ է, որ 1 հոգի է ձերբակալվել, բոլոր մեղավորները պետք է պատասխան տան. Նիգավանում սպանվածի հայր

Նիգավանի սպանության զոհերի հարազատները  բողոքի ակցիա են կազմակերպել  Ապարանում։

Լրագրողների հետ զրույցում սպանության զոհ դարձած Տիգրան Հարությունյանի հայրն ասաց․ «Գիտեմ, որ մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որից տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ։ Այդ վիճաբանությունը շարունակվել է գազալցակայանում, որը պատկանում է փոխմարզպետին։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաների  և Ասատրյան Մաթևոսի եղբոր հետ։ Էս պահին մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա, բոլոր մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան։ Բոլորի համար տարօրինակ է, որ մի հոգի է ընդամենը ձերբակալվել։ Միջադեպին ներկա են եղել պատգամավոր կոչեցյալի եղբայրը, Էդգար Փարվանյանի հորեղբոր 2  տղաները»։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ի Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևանքով հրազենային վիրավորում էին ստացել 7 քաղաքացիներ, որից 4-ը մահվան ելքով։

Politik.am-ը հայտնեց, որ սպանությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով. տուժածները բացասական կարծիքներ էին հայտնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ինչը դուր չի եկել ՔՊ-ամերձներին, որոնք կրակել էին երիտասարդների վրա։ Կրակողների մեջ էին նաև ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, սակայն սպանությունից հետո, իշխանական թևն ամեն կերպ փորձում էր հերքել վերջիններիս մասնակցությունը։

Սպանվածների հարազատներն այսօր իրենց ակցիայի ժամանակ հաստատեցին, որ սպանության մեջ ՔՊ-ականների մասնակցության փաստը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica