close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեպուտատի եղբայրը՝ Գռզո ա անունը, անձամբ ներկա է եղել արյունահեղությանը. Ապարանում սպանվածի հորեղբայր

Քաղաքական

25 Հունիսի 2022, 11:40
 Դեպուտատի եղբայրը՝ Գռզո ա անունը, անձամբ ներկա է եղել արյունահեղությանը. Ապարանում սպանվածի հորեղբայր

Ապարան քաղաքի կենտրոնական հրապարակում վաղ առավոտից հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում հունիսի 19-ի արյունահեղության զոհ դարձած, ինչպես նաև ծանր վիրավոր տղաների հարազատները։

Սպանվածներից Համիկ Միքայելյանի հորեղբայրը՝ Աբրահամ Միքայելյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ արյունահեղություն կատարողները չպետք է մտնեն Ապարան:

«Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ մի հոգի է եղել, մի հոգի չի եղել, մի հոգին չի կարա տենց բան անի: Ոստիկանությունն էլ չգիտեմ՝ ինչ ձև է աշխատում, որ զինված հանցավոր խումբ է գալիս Ապարան, մի քանի հոգի զինված մտնում, սպանում են 7-8 հոգու, որոնցից երկուսը մեռնում են, մեկը կյանքի համար պայքար է տալիս, մնացածն էլ վիրավորված՝ հիվանդանոցում: Մեր պահանջն է, որ այդ մարդիկ՝ Փարվանյան Էդգարը (Արագածոտնի փոխմարզպետ), դեպուտատը (ՔՊ-ական Մաթևոս Ասատրյանը) դեպուտատի ախպոր տղեն, անձամբ մասնակից են եղել, կազմակերպել են, կազմակերպողն էլ է մասնակից, ավելի վատ մասնակից, քան անողը, հորեղբոր տղերքը Փարվանյան Էդգարի՝ Ղարիբյան Կառլեն՝ հորքուրի տղեն ա…»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ թե' Արագածոտնի փոխմարզպետը, թե' ՔՊ-ական պատգամավորը հերքել են իրենց առնչությունը միջադեպին, սպանված երիտասարդի հորեղբայրն ասաց. «Իհարկե, կհերքի, ոչ մեկ չի ասի` բան եմ կազմակերպում, տեղյակ եմ ամեն ինչից, որ զինված խումբ է մտնում Ապարան, մարդ է մորթում… Ռոման Փարվանյանը՝ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան... Իրենք ասում, կազմակերպում են, Ռոման Փարվանյանն էլ արդեն այստեղ է կազմակերպում, այդ խումբը մտնում է Ապարան ու էդ արյունահեղությունը կատարվում է… Տեղեկացված ենք, որ դեպուտատի եղբայրը՝ Գռզո ա անունը, անձամբ ինքը ներկա է եղել էս արյունահեղությանը»:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ի Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևանքով հրազենային վիրավորում էին ստացել 7 քաղաքացիներ, որից 4-ը մահվան ելքով։

Politik.am-ը հայտնեց, որ սպանությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով. տուժածները բացասական կարծիքներ էին հայտնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ինչը դուր չի եկել ՔՊ-ամերձներին, որոնք կրակել էին երիտասարդների վրա։ Կրակողների մեջ էին նաև ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, սակայն սպանությունից հետո, իշխանական թևն ամեն կերպ փորձում էր հերքել վերջիններիս մասնակցությունը։

Սպանվածների հարազատներն այսօր իրենց ակցիայի ժամանակ հաստատեցին, որ սպանության մեջ ՔՊ-ականների մասնակցության փաստը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica