close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով. «Փաստ»

Հասարակություն

25 Հունիսի 2022, 10:17
  Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակեց, թե ովքեր են առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորելու: Մասնավորաբար, ինչպես այդ մասին տեղեկացրել էինք դեռ ամիսներ առաջ, Ալավերդիում ՔՊ-ի ցուցակի առաջին համարը լինելու է պատգամավոր Արեն Մկրտչյանը: Մենք առիթ ունեցել են նշել, որ ՔՊ-ն այստեղ խնդիր ունի թե՛ ցուցակը գլխավորող անձի, թե՛ ընդհանրապես ցուցակը համալրելու հետ:

Ուստի, գիտակցելով, որ հաղթելու շանսերը շատ փոքր են, քպականներն արդեն մի քանի ամիս է՝ զբաղված են «քարոզարշավով»: Այս ընթացքում մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ Մկրտչյանն անընդհատ պատգամավորի կարգավիճակի «անվան տակ» այցելում է դպրոցներ, այլ հաստատություններ, ինչ-որ հանդիպումներ կազմակերպում, որոնց նպատակը բացառապես աշնանը սպասվող ընտրություններն են։ Օրերս էլ հերթական ահազանգերն ենք ստացել Ալավերդիից. նամակագիրները տեղեկացնում են, որ Մկրտչյանը փորձում է հարաբերություններ հաստատել նաև տեղի, այսպես կոչված, «հեղինակությունների» հետ։

Ասում են նաև, որ Մկրտչյանի շրջապատում հավաքված են հիմնականում նոր, «թարմ» «տասովչիկներ», որոնք փորձում են ինքնամոռաց ու անվերապահորեն ծառայել «շեֆին»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Մկրտչյանն ստեղծել է նաև «տեղական» ֆեյքերի լայն ցանց, որի «կենտրոնը» տեղակայված է Օձունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica