close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրամիությունը չի վերադառնա Պուտինի հետ նորմալ հարաբերություններին․ ԵՀ ղեկավար

Քաղաքական

25 Հունիսի 2022, 00:00
 Եվրամիությունը չի վերադառնա Պուտինի հետ նորմալ հարաբերություններին․ ԵՀ ղեկավար

Եվրամիությունն այլեւս չի կարողանա կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հունիսի 24-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մենք պատժամիջոցների վեց փաթեթ ենք սահմանել, որոնք լրջորեն խաթարում են ռուսական տնտեսությունը՝ ավելի ու ավելի խորանալով ժամանակի ընթացքում։ Այդ պատճառով մեզ համար անհնար է վերադառնալ Պուտինի հետ նորմալ հարաբերություններին», — Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մինչ այդ Պուտինը Արևմուտքի երկրների կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներն անվանել էր «խելագար և անհոգի»։ Նա նաև նշել է ներկայիս ռուսատյացության պատճառը։ Նրա խոսքով՝ այն պայմանավորված է Ռուսաստանին մեկուսացնելու եւ «չեղարկելու» փորձերով՝ որպես Արեւմուտքի նկատմամբ ինքնուրույն պետություն։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica