«Արմավիր» ՔԿՀ էի գնացել՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերների հետ. Աբրահամյան
Հասարակություն

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու մեր քաղբանտարկյալ ընկերների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նրանց պայքարը լիարժեք գիտակցված է և նրանց փակի տակ թողնելով իշխանությունը որևէ խնդիր չի լուծում։
Տղերքին տեղեկացրեցի մեր պայքարի առաջիկա ծրագրերի, Արցախ կատարած այցի և դրա մանրամասների մասին»,- գրել է նա։