close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24-ին տուն չգա, լավ լսեցիք, չէ՞. Գեղամ Նազարյան

Հասարակություն

24 Հունիսի 2022, 15:06
 Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24-ին տուն չգա, լավ լսեցիք, չէ՞. Գեղամ Նազարյան

Հունիս 24։ Շատերի համար սովորական մի օր։ Շատերի, բայց ոչ ինձ ու ընտանիքիս համար։

Ուղիղ մեկ ամսից Աբգարս ավարտելու է ծառայությունը զինված ուժերում, քանի որ զորակոչվել է 2020-ի հուլիսի 24-ին։

Ուղիղ մեկ ամսից Աբգարս դուրս է գալու Հադրութի զորամասից, հսկիչ անցագրային կետի մոտ գրկելու է ընկերներին, դանդաղ իջնելու է աստիճաններով ու անշտապ քայլերով հասնելու է Հադրութի կենտրոն, սպասելու է Սեռիի Հադրութ-Երեւան միկրոավտոբուսին։ Մինչ ավտոբուսի շարժվելը կհասցնի քայլել դեպի եկեղեցի, նստել ծառերի տակ ու հետ գալ կենտրոն՝ ճանապարհին մտածելով, որ Հադրութին ճոպանուղի է պետք։ Իսկ երբ միկրոավտոբուսը շարժվի, անհամբեր սպասելու է, թե երբ է տուն հասնելու։

Մենք էլ կամաց պատրաստվում ենք, որ գա ու տեսնի, թե ինչ ասել էր` արել ենք կամ անում ենք։

Մնաց մի ամիս, Աբգար ջան։

Ու տեսեք ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24-ին տուն չգա... Լավ լսեցիք, չէ՞։ Ձեզ անջատած ու ախմախ-մախմախ դուրս տվող պաշտոնյաներ ու ոչ միայն։ Մնաց մեկ ամիս։ Մենք սպասում ենք Աբգարին, ու եթե հանկարծ Աբգարս չգա...

 

Գեղամ Նազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica