close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս. Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

24 Հունիսի 2022, 10:17
 Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս. Տիգրան Աբրահամյան

«Դիմադրություն» շարժման կազմով Արցախ էինք գնացել. բավականին հարուստ, ընդգրկուն, հագեցած այց էր, որը չէր սահմանափակվում միայն պաշտոնական հանդիպումներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ թվով հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների, զբաղմունքի տեր մարդկանց հետ, որտեղ առաջնային խնդիրը ոչ թե խոսելն էր, այլ մեր հայրենակիցներին լսելը։

Արցախի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ բոլոր քաղաքական ուժերի հետ արձանագրեցինք, որ անկախ այն հանգամանքից, թե տարբեր հարցերի շուրջ ինչ դիրքորոշում ունեն կուսակցությունները, բոլորիս համար կա առաջնային օրակարգ՝ կանխել Արցախի և Հայաստանի ադրբեջանացման, թուրքացման օրակարգը։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ հանդիպումներում արձանագրվեց, որ Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս, իսկ արցախցին իր արդարացի պահանջն իրացնելիս համախմբված է։

Արցախի համար անխախտելի սկզբունք է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և սրան հասնելու համար մարդիկ պատրաստ են մի կողմ դնել նեղ անձնական, խմբային շահերը և համախմբվել ազգային օրակարգի շուրջ»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica