close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերձոր հանձնողը Արցախն է հանձնում․ հայտարարություն

Քաղաքական

23 Հունիսի 2022, 15:56
 Բերձոր հանձնողը Արցախն է հանձնում․ հայտարարություն

Վերջին շրջանում հանրային տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել Հայաստանն Արցախին կապող միակ հուսալի և երաշխավորված տրանսպորտային ուղու՝ Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով անցնող միջանցքի հարցը։ Մեզ ներկայացվում է դրա «այլընտրանք» հանդիսացող այլ ճանապարհի շահագործման հնարավորությունը։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը անթույլատրելի և անընդունելի է համարում Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի երաշխիք հանդիսացող այդ միջանցքի որևէ աշխարհագրական կամ կարգավիճակային փոփոխություն՝ այն դիտարկելով իբրև հետագայում Արցախի և Հայաստանին միջև ֆիզիկական հաղորդակցության խափանման վտանգ, որը կարող է հանգեցնել Արցախի հայաթափման և Արցախում ապրող մեր հայրենակիցների բնաջնջման։

Հարկ է նկատել, որ Հայաստանի վարչապետի, Ռուասաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է միայն Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով, հետևաբար այդ միջանցքից դուրս ցանկացած այլ ճանապարհ դառնալու է Ադրբեջանի պարտավորություններից դուրս և գտնվելու է բացառապես ադրբեջանական տիրապետության ներքո՝ հաշվի առնելով, որ դրա մեծ մասն անցնելու է Ադրբեջանի կողմից վերահսկողվող տարածքով և կառուցվել է Ադրբեջանի կառավարության միջոցներով։ Վերոհիշյալ հայտարարությամբ ցանկացած նոր երթուղու կառուցումը կարող է իրականացվել բացառապես կողմերի համաձայնությամբ, իսկ հայկական կողմի համար այլ երթուղի, քան Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ գործող «կյանքի ճանապարհն» է, որևէ պարագայում չի կարող լինել ընդունելի։ Հայտարարությանը ստորագրությամբ միացել է 45 անձ։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնություն՝

 

Արամ Սարգսյան                                         Հրանտ Բագրատյան  
Հայաստանի Դեմոկրատական                  տնտեսագիտության    դոկտոր,    
կուսակցության նախագահ                        պրոֆեսոր, «Ազատություն»  
                                                                       կուսակցության նախագահ

 

 

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica