close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը մտահոգված է, որ գյուղում կանայք «կաբլուկ» չեն հագնում

Քաղաքական

23 Հունիսի 2022, 15:39
 Փաշինյանը մտահոգված է, որ գյուղում կանայք «կաբլուկ» չեն հագնում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որոնք վերաբերում են սուբվենցիաների տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

 ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը 4 ծրագրերի մասին է, որոնցից մեկը խոշոր է եւ ռեֆորմային: Նրա խոսքով, մասնավորապես, նախատեսվում է հաջորդ տարվա համար սուբվենցիոն ծրագրերը ներկայացնել այս տարվա ընթացքում, իսկ հաջորդ տարի արդեն միանգամից սկսել շինարարական աշխատանքները:

«Նախագծերի ներկայացման վրջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Այսինքն՝ ամենաուշը, որ ծրագիրը կգնա համայնք, եւ մրցույթ կհայտարարվի, փետրվարի սկիզբն է: Այսինքն՝ մարտին արդեն հնարավոր կլինի շինարարությունն իրականացնել»,- ասաց նախարարը:

Ըստ Գնել Սանոսյանի՝  սալարկման աշխատանքների հարցում բարձրացվել է կառավարության աջակցության չափը՝ սահմանվելով 50-70%: Համայնքներում պետության համաֆինանսավորման մասնաբաժինը կլինի 50 %, բարձրլեռնային գոտիներում՝ 65 % և սահմանամերձ բնակավայրերում՝ 70%:

 Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթի զգալի մասը նվիրեց գյուղական ճանապարների սալապատմանը, դրանց պահպանմանը, փողոցները մաքուր պահելու համար համայնքներում մեխանիզմներ ստեղծելուն:

 «Մարդիկ կասեն՝ էս ինչի՞ց են խոսում, հլը նայեք՝ մեր երկիրն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց ես կարծում եմ, որ այդ բևեռները գենետիկ կապ ունեն: Որովհետեւ դա ընդհանուր հայացք ու մտածելակերպ է: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ: Մեզ համար նորմալ է եղել, որ գյուղ տեղ է, ի՞նչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան-գան»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա պատմեց, որ օրերս ինչ տեղ գնալիս է եղել, գրված է եղել շրջանցիկ ճանապարհ, քանի որ շինարարություն է ընթանում։ «Այդ կազմակերպությունը այդ ծրագրից միլիոններ է աշխատում: Այդ ցուցանակը, որ գրված է՝ «շրջանցիկ ճանապարհ», երեւի մի 62 տեղից ճմրթած է, ժապավենը, որով փակված է, երեւի 62 թվից ինչքան շինարարություն են արել, այդ ժապավենով է, ճանապարհային նշանները՝ տրակտորի տակ ընկած: Ճանապարհը փակել են բետոնի կտորներով, որ երեւի պատերազմին են մնացել: Նայում ես, չես հասկանում: 50-100 հազար դրամ դժվա՞ր է ծախսել, երբ միլիոններ են աշխատում: Ընդ որում՝ ես կասկածներ ունեմ, որ իրենց սեփականը չունեն, իրար են փոխանցում էն նշանները: Դա երկրի նկատմամբ վերաբերմունք է, չի կարելի այդպես»,- ասաց Փաշինյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica