close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցուցմունքի կարիք չկա՝ ամեն ինչ տեսագրված է․ «Հրապարակ»

Քաղաքական

23 Հունիսի 2022, 15:33
 Ցուցմունքի կարիք չկա՝ ամեն ինչ տեսագրված է․  «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․

«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների եւ անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման, ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդեւանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին հարվածելու, քաղաքացիներին բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման ենթադրյալ դեպքերի կապակցությամբ։ Դիմել են նաեւ մի քանի ՀԿ-ներ, եւ դատախազությունը քրեական գործ է հարուցել։ 

 Մենք տեղեկացանք, որ գործով քննչական գործողություններ են կատարվում, եւ վերոնշյալ պատգամավորները նույնպես հրավիրվել են հարցաքննության։ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Աշոտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այո, հրավիրել են հարցաքննության, Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել, ինձ տուժող են ճանաչել, հարցաքննության գնացել եմ եւ թե՛ իմ քաղաքական, թե՛ նաեւ որպես տուժողի վերաբերմունքն արտահայտել եմ քննիչին»։ Մեզ ասացին, որ չեք բողոքել, ընդհանրական ցուցմունքներ եք տվել։

 Սիմոնյանն ասաց․ «Դեպքն էնքան ակնհայտ է, որ բողոք ներկայացնես-չներկայացնես, այսինքն՝ էս 21-րդ դարում, էս տեսա եւ ձայնագրվող ժամանակահատվածում ամեն ինչ ակնհայտ է, ձայնագրություններն իրենց մոտ կան, փաստերն իրենց մոտ կան, այլ բան, որ իրենց մոտ բացակայում է օրենքն ու օրինականությունը պահելը, ինչն ակնհայտ է։ Ես քննիչին էլ եմ ասել, որ ամսի 30-ից արդեն անցել է 20 օր, դեպքերն ակնհայտ են, որ ոստիկանները բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ, եւ մինչեւ էսօր որեւէ ոստիկանի նկատմամբ որեւէ խափանման միջոց կիրառված չէ»։ Իսկ գուցե Դուք եւ Ձեր գործընկերները զուտ տղայական տրամաբանությունից ելնելո՞վ է, որ չեք ցանկացել ուղիղ բողոք ներկայացնել որեւէ ոստիկանի դեմ, դրանից էլ օգտվում է նախաքննական մարմինն ու չի նույնականացնում եւ մեղադրանք չի առաջադրում ոստիկաններին։

 «Ես հայտնել եմ, որ այդ միջադեպը, այո, տեղի է ունեցել, միջադեպի մասնակից ոստիկաններն ովքեր են եղել, ինչ բռնություններ են գործադրել, իսկ էդ բռնությունը քրեաիրավական առումով պատժելի է, թե պատժելի չէ, գոյություն ունեն փաստեր։ Իմիջիայլոց ասեմ՝ էդ փաստերը տրամադրել են Ձեր կողմից նշված իմ գործընկերներից որոշները նաեւ։ Եվ հիմա եթե ոստիկանությունն էս ամեն ինչից հետո սպասում է, որ ես պիտի գնամ իրենց փոխարեն պարզեմ, թե էդ սեւ կամ կարմիր բերետավոր քաշքշողն ու հարվածողն ով է, բնականաբար՝ ես դա չեմ անի, մեկ պարզ պատճառով, որ դա իմ պարտականությունների մեջ չի մտնում։ Ես ասում եմ՝ ոստիկանությունը մանիպուլացնում է հերթական անգամ ամբողջ գործընթացը»,- ասաց Աշոտ Սիմոնյանը»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica