close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չհամարձակվեք քննարկել Բերձոր քաղաքով անցնող ներկա միջանցքի փոփոխության որևէ տարբերակ. Էդգար Ղազարյան

Քաղաքական

23 Հունիսի 2022, 14:35
 Չհամարձակվեք քննարկել Բերձոր քաղաքով անցնող ներկա միջանցքի փոփոխության որևէ տարբերակ. Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ահազանգ!!! Զգուշացում!!! Կանխում!!!

Խստագույնս զգուշացնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, այս թեմայի հետ հնարավոր առնչություն ունեցող բոլոր բոլորին։ Չհամարձակվեք քննարկել Բերձոր քաղաքով անցնող ներկա միջանցքի փոփոխության որևէ տարբերակ։

Այդ միջանցքն Արցախը Հայաստանին կապող նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միակ երաշխավորված ճանապարհն է։ Կգնաք ու կգտնեք Ձեր խելքին երկրորդ մարդուն ում կհամոզվեք, որ ադրբեջանցիները Լաչինի միջանցքի 5կմ-ից դուրս գտնվող, իրենց կողմից վերահսկվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական ընկերության կողմից ճանապարհ են կառուցում հայերի համար։ Նման բան չի կարող լինել։

Նրանք ճանապարհ են կառուցում իրենք իրենց համար, որպեսզի այդ ճանապարհով Կուբաթլուից հետագայում Սյունիքի մարզով կապ հաստատեն Նախիջևանի հետ։ Սա Արցախի վերջնական կործանումն է։ Չմոտենաք այդ խնդրին։ Չմտածեք հանկարծ, որ այսքան բան ձեզ ներվել է, սա էլ կներվի։ Ոչինչ չի ներվել ու չի ներվելու։ Չփորձեք ավելացնել ձեր հանցանքի չափը։

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՈՏՔԻ։

Սրանք վերջնականապես կործանում են մեր երկիրը։ Պետք է փրկենք մեր երկիրը, որ փրկվենք բոլորս։

ԱՐՑԱԽՑԻՆԵՐ։ Դուք հիմա ինչ եք ուտում, որ հանգիստ նստել հետևում եք Ձեր ոչնչացմանը?

ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՔ, մեծ ու փոքր, մեր ու մանուկ։ Ձեզ բնաջնջում է սպասվում»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica