close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հալաբյանից դեպի Հրազդանի կիրճ հատվածում տեղի է ունեցել ջրագծի վթար և հողաշերտի սահք․երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Հասարակություն

23 Հունիսի 2022, 12:18
 Հալաբյանից դեպի Հրազդանի կիրճ հատվածում տեղի է ունեցել ջրագծի վթար և հողաշերտի սահք․երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Հունիսի 22-ին՝ ժամը 23:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում՝ հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում, տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով արտահոսած ջրի ազդեցության տակ՝ հողաշերտի սահք․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

Տեղական ինքնակառավարման մարմինները և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինժեներական տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրվել է․ ժամը 03։30-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica