Նախագահը չի ուզում մեկնաբանել Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը
Քաղաքական

Ես չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որովհետեւ ես այդ լիազորությունը չունեմ։ Այս մասին Հանրային հեռուստանընկերության եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հաղորդավարի հարցին, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ նախագահը պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը, հետեւաբար ինչպես կմեկնաբանի այդ ձայնագրությունը։
«Հաճելի պատմություններից չէ, բայց... իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով, թող իրենք զբաղվեն, դրանից հետո առիթ կլինի գնահատականներ կտամ»,– ասել է Վահագն Խաչատուրյանը։