Ավտովթարի է ենթարկվել Տիգրան Հեքեքյանը, նա տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն

Երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Տ. Հեքեքյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Հեքեքյանը սիրված մտավորական, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ նախագահն է, իսկ ավտոբուսը պատկանում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։