close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Վանեցյանի որոշումն ինձ համար անակնկալ էր. Թագուհի Թովմասյանը՝ «Պատիվ ունեմ»-ի հետագա աշխատանքի մասին. lurer.com

Հասարակություն

21 Հունիսի 2022, 14:56
 Արթուր Վանեցյանի որոշումն ինձ համար անակնկալ էր. Թագուհի Թովմասյանը՝ «Պատիվ ունեմ»-ի հետագա աշխատանքի մասին.  lurer.com

 «Արթուր Վանեցյանի որոշումը, մեծ հաշվով, սպասելի էր, քանի որ նա հայտարարել էր, որ այլևս չի գնալու խորհրդարան, բայց  ինձ համար անակնկալ էր այն, որ հենց այս փուլում նա դա արեց. կարծում էի՝ աշնանը կլինի»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու այսօրվա հայտարարությանը:   

 Թովմասյանի խոսքով՝ այս ընթացքում համոզվել են, որ պատգամավորական գործունեությամբ, պատգամավորական մանդատը գործի դնելով, ցավոք, Հայաստանում շատ բան հնարավոր չէ փոխել  և Հայաստանը խորհրդարանական երկիր է միայն  թղթի վրա, այլ ոչ բովանդակային առումով:

 «Մեր խմբակցությունը շարունակելու է գործել,  մանդատները վայր դնելու վերաբերյալ չեմ կարող որևէ բան ասել: Բնականաբար, կհավաքվենք, կքննարկենք մեր հետագա անելիքները»,-ասաց Թովմասյանը: 

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica