close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր. Արթուր Ղազինյան

Քաղաքական

21 Հունիսի 2022, 13:14
 Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր. Արթուր Ղազինյան

 Իմ կարծիքով՝ Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր . . .

 Հայաստանի երրորդ հանրապետության 30 տարիների ընտրական գործընթացների փորձը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին, ինչի արդյունքում փոքրամասնությունը հնարավորություն է ստանում ճակատագրական որոշումներ կայացնել բոլորի փոխարեն:

 Օրինակ,եթե 2021թ ընտրություններին մասնակցեին ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, ապա վստահ եմ,որ մենք այս ողբերգական վիճակում չէինք լինի, իսկ պայմանական 680.000 ընտրող իր կամքը չէր պարտադրի 2.000.000 մարդու վրա ու չէր գցի մեր պետությունը այս կրակի մեջ:

 Իհարկե իդեալական կլիներ, եթե մեծամասնությունը սա գիտակցեր և ընտրություններին մասնակցելով կանխեր իր փոխարեն և իր անունից կարևոր որոշումների կայացումը: Բայց ունենք այն, ինչ ունենք և պետք է սահմանադրական բնույթի միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար:

 Դրանով այլևս կբացառվեն նիկոլանման երևույթների ներթափանցումը ՀՀ քաղաքական համակարգ, իսկ քաղաքացուն կդարձնեն առավել հաշվետու և պատասխանատու իր և պետության առջև:

 Սա ենթադրում է, որ քվեաթերթիկի մեջ պետք է ներառվի «բոլորին դեմ» կետը, որով ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց վերաբերմունքն արտահայտել ՀՀ քաղաքական համակարգի նկատմամբ, իսկ քաղաքական ուժերին հնարավորություն կտա գնահատել քաղաքական վակումը և ադապտացնել իրենց վարքաբանությունը ՀՀ քաղաքացիների ձայներն ու վստահությունը շահելու համար:

 Եթե քաղաքացին պետության հետ հարաբերություններում ունի քաղաքական իրավունքներ և ազատություններ, ապա պետք է ունենա նաև պարտականություններ:

Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica