close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր դատախազին հասցեագրված իմ հաղորդման առթիվ հարուցվել է քրգործ. Թագուհի Թովմասյան

Քաղաքական

21 Հունիսի 2022, 10:38
 Գլխավոր դատախազին հասցեագրված իմ հաղորդման առթիվ հարուցվել է քրգործ. Թագուհի Թովմասյան

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ հաղորդման առթիվ նախապատրաստված, ինչպես նաև կցված նյութերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Մայիսի 30-ին ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների և անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման, ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին հարվածելու, քաղաքացիներին բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման ենթադրյալ դեպքերի կապակցությամբ կից հղումներով հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրությամբ անդրադարձել էի նաև «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին ծեծելու և բերման ենթարկելու փորձի վերաբերյալ ենթադրյալ դեպքին։

ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարը ծանուցում է, որ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները բռնությամբ զուգորդված անցնելու, այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր, որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու և նախաքննության իրականացմանը ձեռնամուխ լինելու մասին։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:

Հ․Գ․ Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica