Փաշինյանն արյամբ եկել է իշխանության, արյամբ էլ պահում է իր իշխանությունը. Արեգնազ Մանուկյան
Քաղաքական

Իրենք վախենում են, որովհետև վտանգ են տեսնում, վախենում են կորցնել իրենց արյունալի իշխանությունը, վախենում են կորցնել իրենց գլխին երկրնքից ընկած թալանի հնարավորությունը: Ֆրանսիայի հրապարակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Վախենում են, դրա համար էլ կրակում են, կրակում են և սպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Կրակում են, որ պահեն իրենց իշխանությունը, մենք սա հանդուրժելո՞ւ ենք: Սրան զուգահ նիկոլական խառնամբոխը խնդիր չի տեսնում Նիկոլին հարբած ծաղրածու անվանող Ալիևի մեջ, խնդիր չի տեսնում անգամ Սևանն ու Երևանը գրավել սպառնացող թշնամու մեջ, մենք սա հանդուրժելո՞ւ ենք: Նիկոլն արյան ծարավ է, նա արյան կարոտ է, նա արյամբ եկել է իշխանության և արյամբ էլ պահում է իր իշխանությունը»:
Ավելին՝ տեսանյութով: