Մենք որևէ ձևով չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, մեզ համար դա անընդունելի է. Դավիթ Բաբայան
Հասարակություն

Արցախը չի կարող լինել և չի լինելու Ադրբեջանի կազմում․ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Մենք կանգնելու ենք մինչև վերջ և երբեք թույլ չենք տալու՝ այդ կարմիր գծերը խախտեն»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, Դավիթ Բաբայանն ասաց. «Կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, որովհետև այս հակամարտությունն ամենավատ հակամարտությունն է աշխարհում, և ակնկալել շուտափույթ կարգավորում՝ չի ստացվելու: Մենք պետք է նաև իրատես լինենք և հասկանանք, որ վերջնական և համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է»:
Ավելին՝ տեսանյութով: