close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ-ի բոլոր չորս բանաձեւերն ընդունել են Արցախի սուբյեկտայնությունը. Դավիթ Բաբայան

Արցախ

20 Հունիսի 2022, 14:05
 ՄԱԿ-ի բոլոր չորս բանաձեւերն ընդունել են Արցախի սուբյեկտայնությունը. Դավիթ Բաբայան

ՄԱԿ-ի բոլոր չորս բանաձեւերն ընդունել են Արցախի սուբյեկտայնությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Արցախի կորուստը կհանգեցնի աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի փոփոխությունների։ Պատկերացրեք, որ Արցախ չկա։ Որպես հնարավոր տարբերակ՝ պանթյուրքիզմը կզբաղեցնի գերակա դեր տարածաշրջանում, ինչը կհանգեցնի ներթափանցման Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արեւելք՝ մինչեւ Չինաստան»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ դիմակայության միջոցներից մեկը փաստերի ուսումնասիրությունն եւ խեղաթյուրմանը դիմակայությունը։ Օրինակ՝ Ադրբեջանը մշտապես առաջ է տանում ՄԱԿ-ի բանաձեւերի՝ իր մեկնությունները։ «Բոլոր 4 բանաձեւերն ընդունել են Արցախի սուբյեկտայնությունը։ Եվ այդ մասին պետք է ասել։ Դրանցում նշված են՝ «տեղի հայկական ուժերը», ինչը վկայում է սուբյեկտայնության մասին»,- ընդգծել է Բաբայանը։

Նա միաժամանակ նշել է սեփական դիրքերը պաշտպանելու անհրաժեշտության մասին։ «Շառլ Միշելի ահավոր հայտարարությունները։ Արցախի կոշտ արձագանքից հետո Կլաարը եւ մյուսներն սկսեցին ճշտել եւ ասել, որ դա նկատի չեն ունեցել։ Իսկ եթե լռես, ամեն բան այլ կերպ կլինի։ Այնպես որ՝ ամեն բան կախված է մեզանից, մեր քաղաքականությունից։ Շառլ Միշելը եւ մյուսները պետք է մեզանից մեսիջներ ստանան։ Ամբողջ հարգանքով հանդերձ, նրանց խոսքերը օրենք չեն մեզ համար, որովհետեւ սա գոյաբանական պայքար է։ Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե ընտրություն չկա, խիստ սխալվում է, ընտրություն միշտ կա»,- նշել է Արցախի արտաքին գործերի նախարարը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica