close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ․ Բաբայան

Հասարակություն

19 Հունիսի 2022, 13:17
 Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ․ Բաբայան

Կարդում եմ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի միջև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կատարված դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչը որոշումը և շատ տարօրինակ հանգամանքներ բացահայտում: Այս մասին Տելեգրամում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Պարզվում է, որ ՊՊԾ բոլոր այն ծառայողները, որոնք եղել են դեպքի ականատեսներ, իրենց բացատրություններում հստակ նշել են, որ կատարվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն:

Առանց որևէ բացառության բոլորը ՊՊԾ ծառայողներն իրենց բացատրություններում պնդում են, որ կոնկրետ ծառայակիցը փակել է տեսախցիկի օբյեկտիվը, որպեսզի հնարավոր չլինի նկարահանել և լուսաբանել իրադարձությունը (ՊՊԾ պետի գործունեությունը): Բացի դրանից նրանք պնդում են, որ փորձել են հեռացնել լրագրողին դեպքի վայրից, սակայն լրագրողը և օպերատորն այդպես էլ չեն հեռացել: Կարդում ես ու մտածում, թե լավ, բա էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ արարքը դառնա լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում:

Այս ամենից հետո քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել: Շուտով բողոքը պատրաստ կլինի և կտեսնենք, թե դատախազությունում մնացե՞լ է արդյոք մասնագիտական արժանապատվությունը:

Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ»,- գրել է Բաբայանը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica