close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

16 Հունիսի 2022, 22:47
 Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Իշխան Սաղաթելյան

«Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցահայության, ԼՂ հայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է։ Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- Դիմադրության շարժման երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով վարչապետ Փաշինյանի՝ աղմուկ հանած հերթական հայտարարության մասին։

Դրա պատասխանը, ինչպես նշեց Իշխան Սաղաթելյանը, այսօր հնչեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

«Եվ այսօր Ալիևը ի՞նչ է հայտարարել․ ասել է՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեմ պայմանավորվածություն, որ որևէ պարագայում չխոսվի Արցախի կարգավիճակի մասին։ Սա նրա մասին է, ինչի մասին մենք ամիսներ շարունակ ասում ենք։ Եվ ԱԺ այն նիստը, որից իշխանությունը փախավ, դրա պատասխանն այսօր տվեց Ալիևը»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց նաև մեկ այլ նախազգուշացման մասին, որն իրենք հնչեցնում էին երկար ժամանակ։

«Երբ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու, դեռ կային մարդիկ, ովքեր ասում էին՝ այդպես չէ։ Կարծում եմ՝ գոնե այսօրվանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դեռ ջրբաժանի այդ հատվածում են, պետք է հասկանան, որ դավաճանի հետ հավասար պատասխանատվություն են կրելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica