close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոգեբույժի կարիք ունի ոչ այնքան ինքը, որքան՝ նրանք, ովքեր սատարել և այսօր էլ շարունակում են հանդուրժել մեկին, ով զոհաբերելով հազարավոր կյանքեր, թշնամուն հանձնելով զգալի հայրենական տարածքներ. դիտարկում

Հասարակություն

15 Հունիսի 2022, 23:33
 Հոգեբույժի կարիք ունի ոչ այնքան ինքը, որքան՝ նրանք, ովքեր սատարել և այսօր էլ շարունակում են հանդուրժել մեկին, ով զոհաբերելով հազարավոր կյանքեր, թշնամուն հանձնելով զգալի հայրենական տարածքներ. դիտարկում

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր, երբ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից հերթական անգամ Արցախի հետ կապված ծանր կացության համար «մեղադրում» էր Հայոց երկրորդ հանրապետություն ստեղծած և տարիներ շարունակ նրա ճանաչման համար պայքարած ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, հիշեցի մի պատմություն:

44-օրյա պատերազմի օրերին Երևանից Ստեփանակերտ ժամանած պաշտոնաթող մի գեներալի հետ էի զրուցում: Ելնելով ստեղծված ծանր վիճակից, ասաց.

-Լավ բան չեմ սպասում: Եթե բանակը շարունակի լսել նրան ու Ստեփանակերտ գործուղված իր դրածոներին, ապա Արցախը կկորցնենք…

Կռահելով ում ի նկատի ուներ, հարցրի.

-Բայց, մի՞թե, նա չի գիտակցում, թե ինչ կլինի իր հետ, եթե հանկարծ կատարվի այն, ինչ դուք եք «կանխատեսում…»

-Նա համոզված է, որ իր հետ ոչինչ էլ չի լինի, որովհետև, երբ պահը գա, նրան կօգնեն և՜ դրսից, և՜ներսից: Իսկ եթե հանկարծ դա չստացվի, ապա գրպանից կհանի հոգեբույժի թուղթը և կասի՝ ես սա եմ… Դրանից հետո, առավելագույնը նրան կտեղափոխեն Սևանի հոգեբուժարան…

Ամեն ինչ, գրեթե, կատարվեց այնպես, ինչպես կանխատեսում էր իմ զրուցակիցը, բացառությամբ մեկի՝ նրան ոչ թե տեղափոխեցին Սևանի հոգեբուժարան, այլ դրանից մի քանի ամիս անց, ներսի և դրսի օժանդակությամբ, վերընտրեցին նույն պաշտոնում…

Ինչքան էլ ցավալի, բայց այդ ամենից հետո պարզվեց, որ հոգեբույժի կարիք ունի ոչ այնքան ինքը, որքան՝ նրանք, ովքեր սատարել և այսօր էլ շարունակում են հանդուրժել մեկին, ով զոհաբերելով հազարավոր կյանքեր, թշնամուն հանձնելով զգալի հայրենական տարածքներ և այդ ամենի դիմաց խոստանալով «խաղաղության դարաշրջան», այսօր նորից խաբեց, հայտարարելով, որ «ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա…»

Իսկ ՄԵՆՔ մեր իրական անելիքները թողած, վիճաբանում ենք վրանների ապամոնտաժման շուրջ…»։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները
Գոյժ
9 Օգոստոսի 2022, 21:51 Գոյժ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica