close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ԱԺ կգնանք բացառապես մեր օրակարգով. Արամ Վարդևանյան

Հասարակություն

15 Հունիսի 2022, 15:06
 Մենք ԱԺ կգնանք բացառապես մեր օրակարգով. Արամ Վարդևանյան
Ընդդիմադիրներն Ազգային ժողով կվերադառնան բացառապես իրենց օրակարգով․ Վարդանյանների այգում «Դիմադրություն» շարժման հավաքի ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
 
«Ազգային ժողովում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով, ՔՊ–ի օրակարգով հնարավոր չէ մեզ տեսնել ԱԺ–ում։ Մարդիկ երևի մտածում էին, որ վրանները հավաքելուց հետո հիմա մեզ տեսնելու էին փողկապներով ԱԺ–ում մակրոտնտեսական ցուցանիշների մասին խոսելիս»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով` վրանը շարժման գործիքներից մեկն էր, ինչպես բարձրախոսն է, և շարժման մարտավարությունը չի փոխվել։
Վարդևանյանը մանրամասնեց` Փաշինյանին անվստահություն հայտնելու համար նախ պետք է լրանա նրա պաշտոնավարման մեկ տարին, որից հետո ԱԺ պատգամավորների 1/3–ը պետք է դիմումով հանդես գա և ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Սակայն, ըստ նրա, այս գործընթացի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ մինչև նրա պաշտոնավարման մեկ տարին` օգոստոսի 2-ը, շատ անելիքներ կան։
 
Վարդևանյանը հավելեց` խաղաղ ճանապարհով հասնելու են «առանց Նիկոլ Հայաստան» իրավիճակի։
 
Հավելենք, որ ընդդիմադիրներն այգուց շարժվեցին դեպի Դատախազության շենքը և այժմ այնտեղ են։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica