close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տաթև Սողոյանին և նրա եղբորն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բարձրաձայնել իրենց քեռու և մեր մյուս գերեվարվածների խնդիրը. Աբրահամյան

Հասարակություն

10 Հունիսի 2022, 16:40
 Տաթև Սողոյանին և նրա եղբորն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բարձրաձայնել իրենց քեռու և մեր մյուս գերեվարվածների խնդիրը. Աբրահամյան
Tatev Soghoyan -ին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել է բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։
 
Հրանտ Պապիկյանը Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ամենափորձառու բժիշկներից էր, ով 44-օրյա պատերազմի օրերին Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետն էր։ Պաշտոնական դիրքն իհարկե չէր զսպում Պապիկյանին՝ մարտերի ամենաթեժ ուղղություններ մեկնելու և անձամբ վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Նման դեպքերից մեկը ողբերգությամբ ավարտվեց, Պապիկյանը նախ վիրավորվում է, ապա գերեվարվում և մինչև հիմա նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։
Սակայն Հայաստանում առկա բարոյական ճգնաժամի պայմաններում ոստիկանության որոշ անուղեղներ իրենց թույլ են տալիս Տաթևին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման ենթարկել։
 
Իրավապահներին անիմաստ կոչեր և հորդորներ չեմ հղի, արդեն պարզ է, թե ով ով է և ում է ծառայում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica