close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունը մանդատ չունի որևէ ռազմավարական հարց մեր ժողովրդի անունից որոշելու․ Գեղամ Մանուկյան

Քաղաքական

10 Հունիսի 2022, 10:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունը մանդատ չունի որևէ ռազմավարական հարց մեր ժողովրդի անունից որոշելու․ Գեղամ Մանուկյան

Այս իշխանությունը մանդատ չունի որևէ ռազմավարական հարց մեր ժողովրդի անունից որոշելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման երթից առաջ։

Նա նշեց, որ երթը շարժվում է Բաղրամյան 26, որտեղ տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ սահմանազատման հետ կապված այս իշխանությունների ապաշնորհ քաղաքականությանը, ինչպես նաև Արցախի հետ կապն այլընտրանքային ճանապարհով կազմակերպելու հարցերին։

Նա նշեց, որ սահմանզատման մասին միշտ լղոզված պատասխաններ է տվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արցախում տեղեկություններ են ստանում, որ այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, սակայն առայսօր ՀՀ և Արցախի իշխանությունների կողմից որևէ հստակ պատասխան, թե ինչ երթուղով է կառուցվում ճանապարհը, ինչ նպատակով՝ որևէ վերջնական պատասխան չկա։ Ցավոք սրտի, նման ռազմավարական հարցը ասեկոսեների մակարդակով է։

«Քանի այս իշխանությունը շարունակում է՝ նման գաղտագողի քաղաքականությունը, որի դեպքում արցախցին՝ բերձորցին, Աղվնոյի բնակիչը որևէ պատասխան չունեն, սա նույն քաղաքական տրամաբանության մեջ է՝ ամեն ինչը գաղտագողի զիջել, ժողովրդին փաստի առաջ կանգնեցնել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica