close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ. սպասենք հետագա զարգացումներին. Ղազինյանը՝ Սերգեյ Լավրովի ասուլիսի հետքերով

Հասարակություն

9 Հունիսի 2022, 15:06
 Հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ. սպասենք հետագա զարգացումներին. Ղազինյանը՝ Սերգեյ Լավրովի ասուլիսի հետքերով

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Փառուխի հետ կապված հայտարարությունից հետո առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:

«ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փառուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրություն, դելիմիտացիայի արդյունքում: Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:

Հաշվի առնելով այն փաստը, որ Փառուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը», - նշել է Ղազինյանը։

Սա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, նշանակում է, որ, Լավրովի պնդմամբ, Արցախն Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փառուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:

«Սպասենք հետագա զարգացումներին...»,- գրել է Ղազինյանը։

Երգերէն հասնող պատգամները
10 Օգոստոսի 2022, 14:40 Երգերէն հասնող պատգամները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica