close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլորի համար ակնհայտ է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, որը կարող է որոշում կայացնել Արցախի հարցում. Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

9 Հունիսի 2022, 11:13
 Բոլորի համար ակնհայտ է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, որը կարող է որոշում կայացնել Արցախի հարցում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը մի կողմից ուզում է ցույց տալ՝ իբր չի նկատում երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, բայց, մյուս կողմից էլ, տարբեր ուժային, պետական և մասնավոր կառույցների միջոցով փորձում է ազդել ու կանխել մարդկանց մասնակցությունը տարբեր հավաքներին․ ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիան, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Այնպես որ՝ իշխանության այդ մոտեցումները կապ չունեն իրականության հետ։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, անկախ այն հանգամանքից, թե գործընթացներն ինչ հունով են ընթանում, բոլորի համար գոնե ակնհայտ է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, որը կարող է որոշում կայացնել, և, առհասարակ, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որոշում կայացնելու Արցախի հետ կապված հարցերում», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ մինչև պատերազմական գործողությունները Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ Արցախի ժողովուրդն իրեն ձայն չի տվել, հետևաբար՝ նա որևէ իրավունք չունի Արցախի վերաբերյալ որոշում կայացնելու։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica